ԵՄ գագաթնաժողովը չի կարողացել հաստատել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը
Աշխարհ
ԵՄ գագաթնաժողովը չի կարողացել հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիո Կոստան, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Պատժամիջոցների 18-րդ փաթեթի վրա աշխատանքները կշարունակվեն, այն գտնվում է առաջադեմ փուլում», - ասել է նա մամուլի ասուլիսում։
Հունիսի 26-ին հունգարական Index առցանց հրատարակությունը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն վետո է դրել հակառուսական պատժամիջոցների 18-րդ փաթեթի վրա Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովի ժամանակ։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ Ֆիցոն օգտագործել է իր վետոյի իրավունքը, որի արդյունքում՝ միության անդամ երկրները չեն կարողացել ընդունել սահմանափակումների նոր փաթեթը։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին