Միայն թուրքն էր ուզում ինձ ձերբակալել, եթե անեն, ուրեմն իրենք էլ են թուրք. Տեր Հովհաննես
Քաղաքական
Ես կարծում եմ՝ միայն թուրքն էր ուզում ինձ ձերբակալել: Եթե այստեղ պիտի ինձ ձերբակալեն, ուրեմն իրենք էլ են թուրք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը։
«Ես ոչ մեկից չեմ վախենում։ Ես 2018 թվականից ասել եմ այն, ինչ որ ասում եմ այսօր՝ եկե՛ք ճիշտը խոսենք, սևին սև ասենք, սպիտակին՝ սպիտակ։
Արցախի 100–ից ավելի գործող եկեղեցիներ և վանքեր այսօրվա իշխանությունը, Հայաստանի Հանրապետության առաջնորդը մատուցել է թշնամուն և ինքը չի պատժվում, ո՞ւր է մեր հայ ժողովուրդը, ինչո՞ւ չի տեսնում այս ամենը։ Այսօր էլ արդեն հարձակվել են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա։ Ուրեմն թշնամին մեր մեջ է, ոչ թե դրսում։ Եկեք արդար լինենք»,– ասել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)