«Հայաստանը խաղաղության պայմանագիր է կնքել Թուրքիայի հետ»․ Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, ով հայտնի է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկատմամբ իր հիացմունքով, գրառում է կատարել՝ աջակցություն հայտնելով ՀՀ իշխանությունների գործողություններին։
Նա, մասնավորապես, գրել է․ «Հայաստանը խաղաղության պայմանագիր է կնքել Թուրքիայի հետ՝ վերաբացելով սահմաններն ու դեսպանատները»,– ապա նշել, թե ՀՀ իշխանությունները նաև պահանջում են ռուսական զորքերի դուրսբերում երկրից։
«Ադրբեջանն արդեն դուրս է եկել Ռուսաստանի ազդեցության ոլորտից։ Այս իրավիճակում Վրաստանը մնում է լիովին խաղից դուրս, ինչը չափազանց վտանգավոր է։ Եթե մենք ուզում ենք փրկել մեր երկիրը, պետք է անհապաղ գործենք»,– գրել է Վրաստանի կալանավորված նախկին նախագահը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)