Էստոնիայի պատրաստակամությունը ընդունել ՆԱՏՕ-ի միջուկային ինքնաթիռներ՝ Մոսկվայի գնահատմամբ սպառնալիք է
Քաղաքական
ՌԴ Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսեյ Չեպան Էստոնիայի հայտարարությունը ՆԱՏՕ-ի միջուկային սպառազինությամբ ինքնաթիռներ ընդունելու պատրաստակամության մասին որակել է որպես լարվածության էսկալացիա։ Նրա խոսքով՝ սա միտումնավոր քայլ է՝ ուղղված հակամարտության սրացմանը։
Էստոնիայի պաշտպանության նախարար Հանո Պևկուրը ավելի վաղ հայտարարել էր, որ երկիրը պատրաստ է կրկին ընդունել F-35 կործանիչներ, որոնք կարող են կրել միջուկային զենք։ Նա ընդգծել էր, որ նման ինքնաթիռներ արդեն եղել են Էստոնիայում և մոտ ապագայում կրկին կպաշտպանեն երկրի օդային տարածքը։
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն արձագանքելով շեշտել էր, որ Ռուսաստանի և Բալթյան երկրների միջև գործնականում հարաբերություններ չկան, ու նման նախաձեռնություններն անմիջական վտանգ են ներկայացնում Մոսկվայի համար, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)