Ուկրաինան չի կարող թուլացնել ՌԴ ՀՕՊ համակարգը․ Military Watch Magazine-ը բացատրում է պատճառները
Քաղաքական
Military Watch Magazine-ը գնահատում է, որ Ուկրաինայի կողմից Ռուսաստանի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգի թուլացման հավանականությունը չափազանց փոքր է։ Պատճառներից է՝ ռուսական ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի հաջողությունը, որոնք խափանում են բարձր ճշգրտությամբ զենքի, այդ թվում՝ ATACMS հրթիռների արդյունավետությունը։
Բացի այդ, նշվում է, որ արևմտյան երկրները դժվարությամբ են ապահովում բավարար քանակությամբ այդ զինատեսակները՝ արտադրության սահմանափակումների պատճառով, ինչը նույնպես նվազեցնում է Կիևի հնարավորությունները։
Հոդվածում նաև ընդգծվում է, որ Ռուսաստանը զգալիորեն մեծացրել է Ս-400 ՀՕՊ համակարգերի արտադրության ծավալը՝ գերազանցելով համաշխարհային համարժեք համակարգերի արտադրական հնարավորությունները։ Սա, ըստ աղբյուրի, լուրջ խոչընդոտ է Ուկրաինայի համար՝ ՀՕՊ համակարգերի դեմ արդյունավետ գործելու առումով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)