Ռոնալդուի նոր պայմնագիրը՝ մինչև 200 միլիոն եվրո և բաժնետոմսեր «Ալ Նասրում»
Սպորտ
Պորտուգալացի սուպերսթար Կրիշտիանու Ռոնալդուն նոր պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի հետ, ըստ որի՝ նա կվաստակի 180-ից մինչև 200 միլիոն եվրո մեկ մրցաշրջանի համար։ Գումարը ներառում է ինչպես աշխատավարձը, այնպես էլ նրա իմիջային իրավունքներից ստացվող եկամուտները։
Բացի այդ, Ռոնալդուն դարձել է ակումբի փոքրամասնակցող բաժնետեր և ստացել է խոստում՝ թիմը զգալիորեն ուժեղացնելու մասին։ Պայմանագրի երկարաձգումը ստորագրվել է հունիսի 26-ին և նախատեսված է երկու տարով։
Ավելի վաղ Forbes-ը Ռոնալդուին ճանաչել էր աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկը՝ տարեկան 275 միլիոն դոլար եկամտով՝ նշանավորելով նրա դիրքի պահպանումը երրորդ տարին անընդմեջ, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին