Թրամփը քննադատաբար է մոտենում Պուտինին. Գերմանիայի կանցլեր
Քաղաքական
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գնալով ավելի քննադատական վերաբերմունք է ցուցաբերում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ։ Süddeutsche Zeitung-ին տված հարցազրույցում նա ընդգծել է, որ Թրամփի մոտեցումը փոխվում է՝ զուգահեռվելով եվրոպական ընդհանուր դիրքորոշմանը Ուկրաինայի հարցում։
Մերցը նշել է, որ սա շարունակական գործընթաց է, իսկ Եվրոպայում Ուկրաինայի շուրջ ձևավորվել է լայն կոնսենսուս, և Թրամփը սկսել է մոտենալ այդ գնահատականին։
Ավելի վաղ Financial Times-ը հայտնել էր, որ Թրամփը փոխել է իր տոնը Պուտինի նկատմամբ՝ հիասթափվելով նրա չափազանցական պահանջներից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)