11-ամյա աղջիկը ընկել է հյուրանոցի յոթերորդ հարկից և մահացել
Արտակարգ Պատահար
Իսպանիայի Մայորկա կղզում՝ Ալկուդիա քաղաքում, տեղի է ունեցել ողբերգություն․ 11-ամյա իռլանդացի աղջիկը ընկել է հյուրանոցի յոթերորդ հարկից։ Ինչպես հայտնում է Cronica Balear-ը, դեպքը տեղի է ունեցել հունիսի 22-ի գիշերը։
Ըստ նախնական տվյալների՝ երբ ընտանիքի մյուս անդամները քնած էին, երեխան դուրս է եկել համարի պատշգամբ և սայթաքելով ընկել է ներքև։
Բժիշկները փորձել են փրկել նրա կյանքը, սակայն ստացած վնասվածքներն անհամատեղելի են եղել կյանքի հետ։ Տեղական իշխանությունները սկսել են միջադեպի մանրամասների քննությունը։


















































Ամենադիտված
Ինձ ունեզրկելով վախեցնելն անիմաստ է. Չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել իմ ու երեխաներիս զգացածով (լուսանկարներ)