Տավուշի թեմի ուրարակիր Թովմաս Առաքելյանին սպառնում են
Հասարակություն
Տավուշի թեմի ուրարակիր Թովմաս Առաքելյանը հայտարարել է, որ իշխանություններն, իրենց հետ համագործակցելու առաջարկներին մերժում ստանալուց հետո, սկսել են սպառնալ իրեն։
Ուրարակիր Թովմաս Առաքելյանի հայտարարությունը՝ ստորև․
«5 օր շարունակ մերժել եմ այս կառավարության հետ համագործակցության մի շարք «գայթակղիչ» առաջարկներ:
Խնդրանքները կտրուկ դարձել են շանտաժ, շանտաժները՝ սպառնալիք: Փառք Աստծո՝ թաքցնելու և վախենալու ոչինչ չունեմ: Վստահ եմ՝ չեն ուշանա «պատժամիջոցները». բամբասանքից մինչև ձերբակալություն, բռնությունից մինչև ֆեյք-մեդիաահաբեկչություններ:
«Եղբայրնե՛ր, ամենայն ուրախության արժանի՛ համարեք, երբ տեսակ-տեսակ փորձությունների մեջ ընկնեք» (Հակոբոս 1:2): Պատրաստ եմ: Ուրախ եմ լինել ճշմարտության կողմում: Աստված օրհնի մեր երկիրն ու եկեղեցին»։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)