ԱՄՆ-ի երկնքում խորհրդավոր հրե գունդ է երևացել
ԱՄՆ
ԱՄՆ Ջորջիա և Հարավային Կարոլինա նահանգների երկնքում՝ երկրի հարավ-արևելքում, նկատվել է խորհրդավոր հրե գունդ։ Կադրերը հրապարակվել են CBS News հեռուստաալիքի կողմից։
Օբյեկտի հայտնաբերումից որոշ ժամանակ անց այն պայթել է Ջորջիայի վրա՝ առաջացնելով որոտ, որը լսել են բազմաթիվ տեղացի բնակիչներ։
Ամերիկյան երկնաքարերի ընկերությունը երկու նահանգների ականատեսներից ստացել է հրե գունդ տեսնելու մասին ավելի քան 160 հաղորդագրություն։
NASA-ի խոսնակ Բիլ Քուքը հայտնել է, որ այն առաջին անգամ նկատվել է Ջորջիա նահանգի Օքսֆորդ քաղաքի երկնքում՝ մոտ 80 կիլոմետր բարձրության վրա։ Հրե գունդը շարժվել է դեպի հարավ-արևմուտք՝ ժամում ավելի քան 48 000 կմ արագությամբ։
Ավելի ուշ օբյեկտը պայթել է Ջորջիայի Արևմտյան անտառի երկնքում՝ մոտ 43 կմ բարձրության վրա՝ արձակելով մոտ 20 տոննա տրոտիլի համարժեք էներգիա։


















































Ամենադիտված
Ինձ ունեզրկելով վախեցնելն անիմաստ է. Չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել իմ ու երեխաներիս զգացածով (լուսանկարներ)