Իրանում հայտարարել են՝ Թրամփը պետք է ավելի մեծ հարգանքով վերաբերվի Խամենեիին
ԱՄՆ
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին իր X սոցիալական ցանցի էջում գրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է ավելի հարգալից լինի Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի նկատմամբ։
«Եթե նախագահ Թրամփը անկեղծ է գործարք կնքելու իր ցանկության մեջ, նա պետք է դադարեցնի անհարգալից և անընդունելի լեզու օգտագործել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի նկատմամբ», - ասել է Արաղչին։
Նա հավելել է, որ Թրամփը պետք է նաև դադարեցնի ցավ պատճառել Խամենեիի միլիոնավոր հետևորդներին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)