ԱՄՆ-Ուկրաինա մետաղների գործարքը չի տուժի լիթիումի հանքավայրի կորստից
Քաղաքական
Քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Ասաֆովի խոսքով՝ ԱՄՆ-ը հետաքրքրված է Ուկրաինայի հետ լայնածավալ գործարքով՝ հազվագյուտ մետաղների ոլորտում, և Շևչենկոյում գտնվող լիթիումի հանքավայրի կորուստը Դոնեցկում էական ազդեցություն չի ունենա այդ գործընթացի վրա։
Նրա գնահատմամբ՝ գործարքը ներառում է ոչ միայն մետաղներ, այլև ենթակառուցվածքներ, նավթ, գազ և արդյունաբերական ընկերություններ։ Ասաֆովը հավելել է, որ կան կետեր, որոնց մասին նույնիսկ Ուկրաինայի պատգամավորները տեղեկացված չեն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Շևչենկոյի լիթիումի խոշոր հանքավայրի նկատմամբ, որը համարվում էր Ուկրաինայի ամենահեռանկարային հանքերից, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)