Ահաբեկիչ մահապարտը բախվել է ռազմական շարասյանը Պակիստանում
Քաղաքական
Պակիստանում ահաբեկիչ մահապարտը պայթուցիկներով լցված մեքենայով մխրճվել է զինվորական շարասյան մեջ՝ խլելով առնվազն 16 հոգու կյանք։ Տեղեկությունը փոխանցում է AFP-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։
Պայթյունի հետևանքով փլվել են նաև երկու բնակելի տների տանիքներ։ Ոստիկանության տվյալներով՝ դեպքից տուժել է նաև վեց երեխա։
Հիշեցնենք, որ մայիսի 29-ից Պակիստանի և Աֆղանստանի միջև բախումներ են ընթանում Բահրամչա վիճահարույց սահմանային գոտում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)