Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում տիրող իրավիճակը
Քաղաքական
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանում ներկայումս ծավալվող քաղաքական ճգնաժամը անվանել է «երկրի ներքին գործ»։
«Դա Հայաստանի ներքին գործն է։ Մենք ոչ մի կերպ չենք ցանկանում միջամտել այդ ներքին գործերին», - ասել է Պեսկովը լրագրող Պավել Զարուբինի հետ հարցազրույցում։
«Հայաստանը մեզ շատ մոտ երկիր է։ Մի մոռացեք, որ մի քանի միլիոն հայեր Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, ովքեր ցավով են հետևում այդ իրադարձություններին։ Շատերը, իհարկե, չեն ընդունում այն, թե ինչպես է դա տեղի ունենում», - նշել է նախագահի մամուլի քարտուղարը։
«Այո, մենք հետևում ենք, բայց դա Հայաստանի ներքին գործն է», - ընդգծել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)