Հայաստանում ԵՄ առաքելությունը Կայա Կալասին ներկայացրել է իր գործունեությունը
Հասարակություն
Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA) տեղեկատվություն է հրապարակել ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ, դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի Եղեգնաձորում գտնվող ԵՄ կենտրոնակայան այցի մասին։
«Մեծ պատիվ է ողջունել բարձրագույն ներկայացուցիչ Կայա Կալասին EUMA կենտրոնակայանում՝ նրան ներկայացնելու առաքելության գործունեությունը և տեղում տեղի ունեցած վերջին զարգացումները։ EUMA-ն տեղակայված է ԵՄ ջանքերին աջակցելու համար՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու համար։ Շնորհակալություն, Կայա Կալաս, ձեր այցելության համար», - ասվում է առաքելության X սոցիալական ցանցում տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ԵՄ բարձրագույն ներկայացուցիչը երկօրյա այցով գտնվում է Հայաստանում։ Նա արդեն հանդիպել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Կալասը, ինչպես սպասվում է, կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և համատեղ մամուլի ասուլիս կանցկացնի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)