Գործարանի կոնվեյերի վրա հայտնաբերվել է կնոջ դի՝ սև տոպրակի մեջ
Արտակարգ Պատահար
Նիժնի Տագիլի վերամշակող գործարանում աշխատակիցները կանգնեցրել են կոնվեյերը, երբ սև պինդ փաթեթավորված տոպրակի միջից հայտնաբերել են կնոջ անշնչացած մարմին։ Տեղեկությունը հայտնել է ռուսական E1.RU-ն՝ հղում անելով տեղական աղբյուրներին։
Մարմինը հայտնվել է ժապավենին այն բանից հետո, երբ տոպրակը անցել է հատուկ սարքի միջով, որը բացում է աղբի փաթեթները։ Գործարանի աշխատակիցները անմիջապես ահազանգել են իրավապահներին, ովքեր արդեն աշխատում են դեպքի վայրում՝ փորձում են պարզել մարմնի ինքնությունը և դեպքի հանգամանքները։
Ըստ աղբյուրների՝ գործարան մուտք գործող աղբը գալիս է Նիժնի Տագիլից, Վերխնի Տագիլից, Նևյանսկից և ԶԱՏՕ Սվոբոդնի քաղաքներից։ Ըստ ԳԼՈՆԱՍՍ համակարգի՝ հնարավոր կլինի պարզել, թե կոնկրետ որ աղբամանից է ուղարկվել տվյալ տոպրակը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)