ՌԴ ՊՆ-ն հայտնում է Դոնեցկում Զելյոնայա Դոլինայի գրավման մասին
Քաղաքական
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Զելյոնայա Դոլինա գյուղի նկատմամբ։ Այս մասին հայտարարվել է նախարարության ամենօրյա ճեպազրույցում, որը նվիրված էր «հատուկ ռազմական գործողության» ընթացքին։
Ըստ հաղորդման՝ բնակավայրը գրավել են «Զապադ» ռազմական խմբավորման ստորաբաժանումները։ Նույն ժամանակահատվածում, հուլիսի 5-ից 11-ը, ռուսական ուժերը, ըստ ՊՆ-ի, հաջող հարվածներ են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի հինգ բրիգադների, երկու տեղական պաշտպանական բրիգադների և ազգային գվարդիայի մեկ ստորաբաժանման։
Պաշտոնական Կիևը այս հայտարարությանը դեռևս չի արձագանքել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)