Կադիրովը հայտարարում է Նովոնիկոլաևկայի գրավման մասին Սումիի մարզում
Քաղաքական
Չեչենական «Ախմատ-Չեչնիա» գնդի ուժերը վերահսկողություն են հաստատել Ուկրաինայի Սումիի մարզում գտնվող Նովոնիկոլաևկա գյուղի նկատմամբ։ Այդ մասին հայտնել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը՝ մանրամասնելով գործողության ընթացքը իր Telegram ալիքում։
Կադիրովի փոխանցմամբ՝ հրամանատարությունը որոշել է շրջափակել ուկրաինական ուժերի դիրքերը և սկսել հարվածային գործողություններ՝ օգտագործելով անօդաչու սարքեր և հրետանային աջակցություն։ ՌԴ ուժերն ապահովել են օդային վերահսկողություն՝ չեզոքացնելով վեց «Vampir» տիպի ուկրաինական գեքսակոպտեր, իսկ հետագա փուլում կիրառվել են ռեակտիվ հրանետներ և գրոհային նռնակներ։
Ըստ Կադիրովի՝ ուկրաինացի զինծառայողների դիրքերը լիովին վնասազերծվել են, սպանվել է առնվազն 15 զինվոր, իսկ երեքը՝ գերեվարվել։ Նշվում է, որ այդ գործողությունը եղել է համարձակ ու համակարգված գործողության օրինակ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սումիի մարզում ՌԴ ուժերը ձևավորում են անվտանգության բուֆերային գոտի՝ հատուկ ռազմական գործողության շրջանակում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)