Զալուժնին ԱՄՆ-ին առաջարկել է Ուկրաինային փոխանցել դուրսգրման ենթակա հրթիռներ
Քաղաքական
Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար, ներկայումս Լոնդոնում դեսպան Վալերի Զալուժնին դիմել է ԱՄՆ-ին՝ առաջարկելով փոխանցել այն հրթիռները, որոնք ամերիկյան կողմը նախատեսում է դուրս գրել։ Ինչպես հայտնում է Новини.LIVE-ը, խոսքը հիմնականում վերաբերում է Hellfire տիպի հրթիռներին, որոնցից ԱՄՆ-ն մինչև 2023 թվականը արտադրել է ավելի քան 170 հազար միավոր։
Զալուժնին ընդգծել է, որ այդ զինատեսակների մեծ մասը կարող է օգտագործվել առաջիկա 25 տարիների ընթացքում։ Քանի որ ԱՄՆ-ն անցում է կատարում նոր սպառազինության համակարգերի, Զալուժնին հույս է հայտնել, որ արդեն մերժված կամ հնացած հրթիռները կարող են դառնալ արդյունավետ օգնություն Ուկրաինայի բանակի համար։
Նա նաև նախազգուշացրել է, որ Ռուսաստանն այսօր առաջատար դիրքերում է մարտական տեխնոլոգիաների ոլորտում։ Ուկրաինան, ըստ նրա, կախված է արտաքին օգնությունից, քանի որ սեփական տեխնոլոգիական ներուժը չի բավարարում գոյատևման ռազմավարության լիարժեք իրագործմանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)