Խուճապի չմատնվել․ Հանրապետության հրապարակում կգործարկվի էլեկտրական շչակ
Հասարակություն
Քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումների շրջանակում՝ ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները պարբերաբար իրականացնում են ազդարարման համակարգերի փորձարկումներ՝ դրանց անխափան աշխատանքն ապահովելու և հնարավոր խնդիրները վերացնելու նպատակով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նա նաեւ նշել է. «Հերթական միջոցառման շրջանակներում՝ հուլիսի 13-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ մասնավորապես Հանրապետության հրապարակի տարածքում, կգործարկվի էլեկտրական շչակ։
Հարգելի՛ քաղաքացիներ, գործընթացը պլանավորված փորձարկում է և այն նպատակ ունի բարելավել ազդարարման համակարգերի պատրաստվածությունը։ Խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)