Եվրոպան կարող է ԱՄՆ-ից հարձակողական զենք գնել Ուկրաինայի համար․ Axios
Աշխարհ
ԱՄՆ ՆԱՏՕ-ի դաշնակիցները կարող են Վաշինգտոնից Ուկրաինայի համար գնել ոչ միայն պաշտպանական, այլև հարձակողական զենք, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Այս վաճառքները կարող են ներառել հարձակողական զենք, ոչ միայն օդային պաշտպանության աջակցություն», - ասել է աղբյուրը։
Միևնույն ժամանակ, Axios-ի այլ աղբյուրներ նույնպես նշել են, որ «նման սխեմա քննարկվել է», սակայն ուշադրություն են հրավիրել Ուկրաինայի համար հարձակողական զենքի հարցի վերաբերյալ վերջնական որոշման բացակայության վրա։
Axios-ը հիշեցնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնը ստանձնելուց ի վեր որևէ նոր մատակարարում չի հաստատել։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին