Ուկրաինային մատակարարվող զենքի համար ՆԱՏՕ-ն կվճարի․ Թրամփ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC-ին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցները կֆինանսավորեն Ուկրաինայի համար նախատեսված ամերիկյան զենքը։
«Մենք զենք ենք մատակարարում ՆԱՏՕ-ին, և ՆԱՏՕ-ն վճարում է այդ զենքի համար 100%-ով։ Այսպիսով, մեր ուղարկած զենքը գնում է ՆԱՏՕ, և այնուհետև ՆԱՏՕ-ն մատակարարում է այդ զենքը Ուկրաինային, և ՆԱՏՕ-ն վճարում է այդ զենքի համար», - ասել է ամերիկացի առաջնորդը։
Միևնույն ժամանակ, Թրամփը նշել է, որ անցյալ ամիս ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ԱՄՆ-ն և դաշինքը համաձայնության են եկել զենքի մատակարարման վերաբերյալ։ Ըստ համաձայնագրի՝ ՆԱՏՕ-ն լիովին կփոխհատուցի ԱՄՆ-ին այդ մատակարարումների գումարը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ