Ֆրանսիան պահանջում է ավելի մեծ դեր FCAS ռազմական նախագծում
Քաղաքական
Ֆրանսիան ցանկանում է ուժեղացնել իր դերը եվրոպական նոր սերնդի ռազմաօդային ծրագրում՝ Future Combat Air System (FCAS), հայտնում է Defense News-ը։
Ֆրանսիական կողմը, մասնավորապես Dassault Aviation ընկերության ղեկավար Էրիկ Տրապիեն, պնդում է, որ ներկայիս պարտականությունների բաշխմամբ եվրոպական նոր կործանիչը պատրաստ կլինի միայն 2045-ին։ Ֆրանսիան առաջարկում է ավելացնել Dassault-ի դերը՝ ծրագիրը նախատեսված ժամկետին՝ 2040-ին ավարտելու համար։
FCAS-ը նախատեսված է փոխարինելու ֆրանսիական Rafale, ինչպես նաև գերմանական և իսպանական Eurofighter Typhoon կործանիչներին։ Ծրագրում Ֆրանսիային մասնակցում է Dassault-ը, իսկ Գերմանիային և Իսպանիային՝ Airbus-ը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)