Ժաննա Ֆրիսկեի քույրը կրկին հիվանդանոցում է. բժիշկները չեն կարողանում հասկանալ՝ ինչ է տեղի ունենում
Հասարակություն
Ժաննա Ֆրիսկեի քույրը՝ Նատալյա Ֆրիսկեն, չի կարողացել դուրս գրվել հիվանդանոցից. բժիշկները դեռևս չեն կարողանում պարզել՝ ինչն է առաջացնում նրա բարձր ջերմությունն ու ավշային հանգույցների բորբոքումը։ Այս մասին նա հայտնել է իր փակ Telegram-ալիքում։
«Այսօր պետք է դուրս գրվեի, բայց նորից բարձրացավ ջերմությունս, և մեկ այլ հանգույց էլ բորբոքվեց։ Որոշեցին դեռ պահել հիվանդանոցում՝ մինչև երկուշաբթի»,- գրել է Ֆրիսկեն։
Նրա փոխանցմամբ՝ ուլտրաձայնային հետազոտությունն ու բոլոր անհրաժեշտ անալիզները արդեն արված են, սակայն որևէ հստակ ախտորոշում դեռ չկա։ «Օրգանիզմս կարծես պայքարում է ինչ-որ բանի դեմ, բայց դա դեռ տեսանելի չէ»,- նշել է նա։
Նշենք, որ օրեր առաջ Նատալյան շտապ վիրահատվել էր՝ աբսցեսի պատճառով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)