Արեւմուտքը նշում է՝ Ուկրաինան կամ ամրացնում է ճակատը, կամ պատրաստվում է նահանջի
Քաղաքական
Ուկրաինայի զինված ուժերը սկսել են ամրացման գծերի կառուցում ճակատի երկայնքով՝ 20 կմ խորությամբ՝ Խարկովից մինչև Զապորոժժյա, գրում է շվեյցարական Neue Zürcher Zeitung-ը՝ հղում անելով OSINT-վերլուծաբանների։
Պարբերականի տվյալներով՝ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին գործնականում զրկվել է մանևրի հնարավորությունից՝ անձնակազմի և սպառազինության խիստ պակասի պատճառով։
Նույն աղբյուրը նշում է՝ իրավիճակը պարտադրում է Կիևին երկու սցենարից ընտրել մեկը՝ կամ խորը պաշտպանական գծեր ձևավորել, կամ նախապես պատրաստվել ռազմավարական նահանջի։ Ուկրաինայի ճակատագիրը կախված է ոչ միայն իր ուժերից, այլ նաև Արևմուտքի պատրաստակամությունից՝ շարունակելու սպառազինությունների մատակարարումները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)