Ռուսական բանակն ունի ամեն ինչ. Ֆրանսիայի ԳՇ պետ
Քաղաքական
Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Տիերի Բուրկհարդը բարձր է գնահատել Ռուսաստանի ռազմական կարողությունները՝ ընդգծելով, որ այն հագեցած է բոլոր անհրաժեշտ սպառազինություններով։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է հսկայական ներդրումներ կատարել պաշտպանական ոլորտում՝ վերածվելով լիարժեք ռազմական և միջուկային գերտերության։
«Ռուսաստանը ռազմական հզորություն է՝ բառի ամբողջ իմաստով։ Այն ունի ամբողջական բանակային մոդել՝ մինչև վերջին մանրուքը։ Ես չեմ տեսնում, թե ինչի կարիքը կարող է ունենալ ժամանակակից ռուսական բանակը», — ասել է Բուրկհարդը մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա հավելել է, որ Ռուսաստանի զինված ուժերը միաժամանակ ներկայացնում են «խորքային ռազմավարական պլանավորման» լավագույն օրինակներից մեկը, ինչը թույլ է տալիս երկարաժամկետ հաշվարկներով ղեկավարել ռազմական զարգացումները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)