ԱՄՆ Սենատում մտահոգություն է առաջացրել Ուկրաինային ռազմական օգնության կասեցումը
ԱՄՆ
ԱՄՆ սենատոր-հանրապետականները մտահոգություն են հայտնել Ուկրաինային որոշ զինատեսակների մատակարարումների դադարեցման շուրջ՝ ընդգծելով, որ խնդիր կա Սպիտակ տան և Պենտագոնի գործողությունների միջև։ Այս մասին հաղորդում է The Hill-ը՝ հղում տալով սենատորական աղբյուրներին։
«Սա պարզապես անհանգստություն չէ, այլ իրական տագնապ։ Խոսքը ոչ թե Աֆրիկայի մի երկրին զենքի փոքր ծավալով վաճառելու մասին է, այլ Ուկրաինայի», — նշել է անանուն սենատորը՝ շեշտելով, որ նման հարցերում Պենտագոնի ղեկավարությունը չպետք է գործի առանց նախագահի հետ համաձայնեցման։
Ըստ աղբյուրների՝ Պենտագոնի նոր ղեկավար Պիտ Հեգսեթը ժամանակավորապես կասեցրել է բարձր ճշգրտությամբ զինամթերքի մատակարարումը՝ սխալ մեկնաբանելով նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը։ Որոշումը, ըստ տեղեկությունների, կայացրել է պաշտպանության փոխնախարար Էլբրիջ Քոլբին՝ առանց որևէ մեկին նախապես տեղեկացնելու։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ