Մայր Աթոռում տեղի է ունեցել քահանայից ժողով. Միքայել Սրբազանին փոխարինել է Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը
Հասարակություն
Հուլիսի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ քահանայից տարեկան ժողովը, որին մասնակցում էին հայաստանյան թեմերի առաջնորդները, Մայր Աթոռի միաբանները, թեմերում և եկեղեցական կառույցներում սպասավորող 215 քահանա հայրեր։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:
Եկեղեցականաց դասը նախ Մայր Տաճարում մասնակցեց Ճաշու ժամերգությանը, որից հետո Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում ժողովը սկսեց իր աշխատանքը: Տերունական աղոթքից հետո ներկաներին ողջունեց Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, ով Վեհափառ Հայրապետի օրհնությամբ նշանակված է փոխարինելու Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին՝ որպես քահանայից հավաքների կազմակերպիչ հանձնախմբի նախագահ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)