Ավելի քան 370 մարդու ջրով թունավորման պատճառով ձերբակալվել է կոմունալ ծառայությունների ղեկավարն
Հասարակություն
Դաղստանի Մագրամքենտի շրջանում 372 բնակիչ, այդ թվում՝ 357 երեխա, թունավորվել են խմելու ջրից։ Դեպքի առնչությամբ դատարանը կալանավորել է շրջանային կոմունալ ծառայությունների ղեկավարին։
ՌԴ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ տղամարդը կասկածվում է անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման մեջ։ Նա կգտնվի կալանքի տակ մինչև սեպտեմբերի 9-ը, հայտնում է Лента.ру-ն։
Թունավորման ալիքից հետո հուլիսի 9-ին հինգ գյուղի բնակիչներին արգելվել է օգտագործել խողովակաշարով եկող ջուրը՝ մինչև հուլիսի 11-ի երեկո։ Բոլոր հիվանդները տեղափոխվել են բժշկական կենտրոններ՝ աղիքային վարակի ախտանիշներով։ Քննությունը շարունակվում է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)