Ղեկավարությունը փախել է․ Ուկրաինական երկու բրիգադի հրամանատարները լքել են Կուպյանսկը
Քաղաքական
Telegram-յան աղբյուրների տվյալներով՝ Ուկրաինայի ԶՈւ 43-րդ և 141-րդ բրիգադների հրամանատարական կազմը լքել է Կուպյանսկը՝ քաղաքում թողնելով շարքային զինծառայողներին։ Մասնավորապես, նշվում է, որ 43-րդ բրիգադի հրամանատարը՝ գնդապետ Ռիժովը, դուրս է եկել առանց նախազգուշացման, իսկ նրան շուտով հետևել է նաև 141-րդ բրիգադի հրամանատար գնդապետ Սկատերնոյը։
Նշվում է, որ զորքի մնացած մասը փորձում է ապօրինաբար լքել դիրքերը և դուրս գալ քաղաքից։
Ավելի վաղ ռազմական փորձագետ Գենադի Ալյոխինը հայտարարել էր, որ ռուսական ուժերն օղակում են Կուպյանսկը։ Ըստ նրա՝ ուկրաինական պաշտպանությունը մասնակի բնույթ է կրում, իսկ զինվորականներն օգտագործում են քաղաքացիական շենքեր՝ որպես հենակետեր։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)