Գործարքը չստացվեց․ Թրամփի բանագնացները փախել են Կոնգոյից՝ ձերբակալության վտանգի պատճառով
ԱՄՆ
Թրամփի վարչակազմի երեք ներկայացուցիչներ ժամանել էին Կոնգո՝ առաջարկով՝ ազատ արձակել մահապատժի դատապարտված երեք ամերիկացիներին՝ ԱՄՆ-ից անվտանգություն ստանալու դիմաց հանուն Կոնգոյի հանքային պաշարների։ Սակայն ընդամենը երկու օր անց նրանք ստիպված են եղել շտապ լքել երկիրը՝ ձերբակալության վտանգի պատճառով, հայտնում է Reuters-ը։
Առաքելությունը, որին ներգրավված են եղել նախկին հատուկջոկատային, դիվանագետ և գործարար, իրականացվել է ոչ ֆորմալ՝ դիվանագիտական կանոնները շրջանցող մեխանիզմով։ Թրամփի թիմի նպատակն էր ամրապնդել ազդակն այն մասին, որ ԱՄՆ-ը պատրաստ է գործարքների՝ հանուն իր քաղաքացիների վերադարձի։
Մինչ օրս առաքելության մասին չէր հաղորդվել։ Վերջին տվյալներով՝ ամերիկյան կողմի ճնշումից հետո Կոնգոյի նախագահը փոխել է դատավճիռները, իսկ երեք դատապարտյալները տեղափոխվել են ԱՄՆ։ Բայց առաքելությունն ավարտվել է սկանդալով ու դիվանագիտական վթարով։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ