Ուկրաինայի ՆԱԲՈւ-ի աշխատանքը կստուգվի՝ մամուլի բացահայտումներից հետո
Քաղաքական
Վերահսկողություն կսկսվի Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի (ՆԱԲՈւ) գործունեության վրա՝ մի շարք մամուլի հրապարակումներից հետո։ Այդ մասին հայտարարել է Գերագույն ռադայի պատգամավոր Սերգեյ Վլասենկոն՝ նշելով, որ առաջիկա նիստերից մեկին հրավիրելու են երկրի գլխավոր դատախազին՝ իրավապահ համակարգի աշխատանքի վերաբերյալ գնահատական ստանալու համար։
Վլասենկոյի խոսքով՝ ՆԱԲՈւ-ի աշխատանքը կգնահատվի նաև իրավաբանական շրջանակների և հանրության ներգրավմամբ։ Նա հիշեցրել է, որ 2023 թվականի մարտից մինչև 2024 թվականի նոյեմբեր ՆԱԲՈւ-ում արդեն իսկ իրականացվել է ստուգում, որի ընթացքում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել։
Ավելի վաղ շրջանառվում էին լուրեր, թե ՆԱԲՈւ-ն կարող է լուծարվել՝ մի շարք սկանդալների և անկարողության պատճառով արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել