Ուկրաինայի ԶՈւ-ն կորցրել է վերահսկողությունը Դնեպրի ափին գտնվող Կամենսկոյե գյուղի նկատմամբ
Քաղաքական
Ուկրաինայի զինված ուժերը փաստացիորեն կորցրել են վերահսկողությունը Զապորոժիեի մարզում գտնվող կարևոր ռազմավարական՝ Կամենսկոյե գյուղի նկատմամբ։ Այս մասին Telegram-ում հայտնել է ռազմական վերլուծաբան Բորիս Ռոժինը՝ նշելով, որ գյուղը գրեթե ամբողջությամբ «զտվել է», և հակառակորդը պահպանում է միայն սահմանափակ ներկայություն հյուսիսային ծայրամասերում։
Կամենսկոյեն, որը գտնվում է Դնեպրի ձախ ափին, 2022 թվականի գարնանից ի վեր համարվել է կայուն ճակատային գիծ։ Սակայն վերջին օրերին ակտիվ մարտեր են ընթանում գյուղի համար, և ըստ Ռոժինի՝ դրա գրավումից հետո հնարավոր է ռուսական ուժերի դանդաղ առաջխաղացում դեպի Զապորոժիե քաղաք, որը գտնվում է ընդամենը 35 կմ հեռավորության վրա։
Ավելի վաղ Ռուսաստանի Հանրային պալատի անդամ Վլադիմիր Ռոգովը հայտնել էր, որ ուկրաինական ստորաբաժանումները սկսել են նահանջել Կամենսկոյե գյուղից՝ շարժվելով դեպի Ստեպնոգորսկ։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ