«Բարի լույս» և բետոնե հատակ. հատուկջոկատայինները ձերբակալել են քրեական հեղինակության
Հասարակություն
Ռուսաստանի ՆԳՆ-ն հրապարակել է հատուկ գործողության տեսանյութ, որի ժամանակ ձերբակալվել է Ալեքսեյ Կ․ անունով տղամարդը՝ Թեմրյուկի շրջանի բնակիչը, ում, ըստ ոստիկանության, ճանաչում են որպես քրեական հիերարխիայում բարձր դիրք զբաղեցնող անձ։ Նրա նկատմամբ ուժայինները իրականացրել են առավոտյան գործողություն՝ մտնելով բնակարան, կոտրելով դուռը և գետնին պառկեցնելով՝ ուղեկցելով գործողությունը «Բարի լույս» արտահայտությամբ։
Ըստ պաշտոնական տվյալների՝ Ալեքսեյ Կ․-ն 2023 թվականից տարածել է իր ազդեցությունը շրջանի վրա՝ ենթարկեցնելով իրեն մի շարք ցածր կարգի քրեական տարրեր։ Նա նախկինում դատապարտված է եղել մի շարք հանցագործությունների համար, հայտնում է Лента.ру-ն։
Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ «օրենքով գող» Զվիադ Թբիլիսսկին կկանգնի դատարանի առաջ՝ քրեական հիերարխիայում դիրք զբաղեցնելու համար։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան