Բելգորոդի մոտակայքում անօդաչու թռչող սարքի պայթյունից չորս դեռահաս է վիրավորվել
Աշխարհ
Բելգորոդի շրջանում անօդաչու թռչող սարքի պայթյունի հետևանքով վիրավորվել է չորս անչափահաս, հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Բելգորոդի շրջանի Օկտյաբրսկի գյուղում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարք է պայթեցվել առևտրային օբյեկտի մոտ։ Վիրավորվել է չորս դեռահաս», - չորեքշաբթի օրը իր Telegram ալիքում գրել է շրջանի ղեկավարը։
Գլադկովը մանրամասնեց, որ 17-ամյա տղան և երեք աղջիկները՝ 15, 16 և 17 տարեկան, բարոտրավմա են ստացել։ Նրանց տեղում օգնություն է ցուցաբերվել, տուժածները հրաժարվել են հոսպիտալացումից։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ