«Զվարթնոց» օդանավակայանի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին հետախուզվողին
Հասարակություն
Սեպտեմբերի 10-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ չվերթի հաշվառումից հետո ձերբակալվել է 31-ամյա մի օտարերկրացի։
Նա մայիսի 5-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր իշխանության ներկայացուցիչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Դատախազությանը։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)