«Սպարտակի» լեգենդար մենեջեր Ալեքսանդր Խադժին մահացել է 79 տարեկանում
Սպորտ
79 տարեկանում կյանքից հեռացել է մոսկովյան «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի երկարամյա ադմինիստրատորն ու գլխավոր մենեջերը՝ Ալեքսանդր Խադժին։ Լուրը հրապարակվել է ակումբի պաշտոնական կայքում։ Խադժիի մահվան պատճառները այս պահին չեն հաղորդվում։
Խադժին «Սպարտակում» սկսել էր աշխատել դեռ 1983 թվականին՝ թիմի ադմինիստրատորի պաշտոնում։ Տարիների ընթացքում նա դարձավ ակումբի առանցքային գործիչներից մեկը և մինչև 2008 թվականը զբաղեցրեց գլխավոր մենեջերի պաշտոնը։
Նշենք, որ սեպտեմբերի 8-ին 40 տարեկանում հանկարծամահ էր եղել նաև «Սպարտակի» ֆոտոլրագրող Ալեքսանդր Ստուպնիկովը՝ իր տանը։ Ակումբում վերջին օրերը նշանավորվել են ծանր կորուստներով։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից