Թրամփը մեկնաբանել է Լեհաստանում ԱԹՍ-ի հետ կապված միջադեպը
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Լեհաստանում անօդաչու թռչող սարքի հետ կապված միջադեպը կարող է սխալմունք լինել։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Հնարավոր է՝ սխալմունք է եղել», - լրագրողի հարցին ի պատասխան՝ ասել է Թրամփը։
Նա հավելել է, որ դժգոհ է ստեղծված իրավիճակից և հույս ունի, որ այն շուտով կլուծվի։
Սեպտեմբերի 12-ին Հանրապետության Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Կարոլինա Գալեցկայան իր X սոցիալական ցանցի էջում հայտնել է, որ Լեհաստանում հայտնաբերվել են 17-րդ անօդաչու թռչող սարքի մնացորդները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)