ԵՄ երկրները պատասխանատվություն են կրում ուկրաինական կողմի կատարած հանցագործությունների համար․ Զախարովա
Աշխարհ
Եվրամիությունը (ԵՄ) պատասխանատու է ուկրաինական կողմից կատարված բոլոր հանցագործությունների համար։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Բրյուսելը բացահայտ օգնում և աջակցում է Կիևին՝ այդ նպատակների համար ծախսելով եվրոպացի հարկատուների գումարը։ Դիվանագետի խոսքով՝ ԵՄ-ն վաղուց արդեն փաստացի ուկրաինական հակամարտության կողմերից մեկն է։
«Եվրամիությունը և դրա առանձին անդամ երկրները դարձել են ուկրաինացի նեոնացիստների կողմից քաղաքացիական բնակչության դեմ իրականացվող ահաբեկչության մեղսակիցներ, և, համապատասխանաբար, նրանք պատասխանատու են այս բոլոր հանցագործությունների համար», - ասել է Զախարովան։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից