Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 6 Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ» «Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում «Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց «Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններին ՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ «Ժողովուրդ». ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ քրեական հեղինակությունների հետ նույն խցերում «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին 

ԵՄ աջակցությամբ գործարկվել են համայնքային խորհուրդներ ԼՂ փախստականների կարիքները հասցեագրելու և նրանց աջակցելու համար

Հասարակություն

Լեռնային Ղարաբաղից տեղահանված փախստականների կարիքները հասցեագրելու և նրանց աջակցելու համար Հայաստանի տարածքում կգործեն 4 համայնքային խորհուրդներ։ Համայնքային խորհուրդներն ստեղծվում են Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում՝ Փախստականների հարցերով էստոնական խորհրդի կողմից, որը սեպտեմբերի սկզբին մեկնարկել է փախստականների համայնքային խորհուրդների ձևավորման գործընթացը։

Չորս համայնքային խորհուրդները կգործեն Երևանում, Եղեգնաձորում, Գյումրիում և Դիլիջանում՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար լայն աշխարհագրական ծածկույթ:

Փախստականների հարցերով Էստոնական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Տաթևիկ Խուդինյանը հանդիպել է գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և քննարկել խորհուրդների  ձևավորման  հետագա քայլերը։

«Փախստականների համայնքային խորհուրդները երկար սպասված նախաձեռնություն է, և մենք ուրախ ենք մեկնարկել համայնքային խորհուրդների (ՀԽ) գործունեությունը Հայաստանում։ Մենք հույս ունենք, որ ՀԽ-ները կունենան երկարաժամկետ դրական ազդեցություն ինչպես փախստականների, այնպես էլ ընդունող համայնքների վրա»,- նշել է Տաթևիկ Խուդինյանը։

Համայնքային խորհուրդների հիմնական նպատակն է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց ապահովել անհրաժեշտ գիտելիքներով, հմտություններով և ռեսուրսներով՝ իրենց առջև ծառացած մարտահրավերներն ինքնուրույն հասցեագրելու, իրենց շահերն արդյունավետորեն ներկայացնելու և իրենց վերաբերող որոշումների կայացման գործընթացներին ակտիվ մասնակցություն ունենալու համար։

Համայնքային խորհուրդները կգործարկվեն հետևալ կառույցների կողմից․ Երևանում՝ «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ, Գյումրիում՝ «Կանանի» սոցիալ-հոգեբանական կենտրոն» ՀԿ, Եղեգնաձորում՝ «Աշխատանք և հայրենիք» տարածքային զարգացման ՀԿ և Դիլիջանում՝ «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ։

«ՀՀ հարավային մարզերն Արցախից տեղահանված մեր հայրենակիցների առաջին կանգառներն էին։ Կան բազմաթիվ խնդիրներ, որոնց կարող են բախվել տեղահանված մարդիկ» - նշել է Աշխատանք և հայրնեիք տարածքային զարգացման ՀԿ նախագահ Ռուզան Ղազարյանը։ Դիլիջանի գործընկեր կազմակերպությունից հավելում են՝ ՀԽ-ների ստեղծումը հնարավորություն է ընձեռում հզորացնել փախստականներին՝ վեր հանել իրենց կարիքներն ու պաշտպանել իրավունքները՝ դառնալով կամուրջ տեղահանված անձանց, պետական և հասարակական  կառույցների միջև։

Համայնքային խորհուրդները կազմակերպելու են ամսական հանդիպումներ, որոնց ընթացքում ընտրված անդամները կքննարկեն փախստականների խնդիրներն ու կարիքները, կներկայացնեն խնդիրների լուծման տարբերակներ։ Անդամակցությունը ՀԽ-ներին կամավոր հիմունքներով է, ինչը տեղական ժողովրդավարությունը խթանելու և փախստականների ձայները լսելու դարձնելու արդյունավետ եղանակ է:

«Տեղահանվածների ներգրավվածությունը իրենց վերաբերող խնդիրների հասցեագրման հարցում խիստ կարևոր է, և այս առումով միջազգային աջակցությամբ համայնքային խորհուրդների ձևավորումը անհրաժեշտ և ողջունելի քայլ է, այն իրական հնարավորություն է տեղահանվածների համար քննարկելու տարաբնույթ հարցեր և առաջարկներ ներկայացնելու որոշում կայացնող անձանց և կառույցներին», - նշել է Արտակ Բեգլարյանը՝ «Արցախի ժողովրդի շահերի և իրավունքների պաշտպանության միություն» կազմակերպության նախագահը։

Ամսական հանդիպումներից բացի, ըստ անհրաժեշտության, նախատեսվում են կարողությունների զարգացման հանդիպումներ, թեմատիկ դասընթացներ և խորհրդատվություն, որոնք կնպաստեն բարձրացված խնդիրների լուծումների առավել հասցեական և փաստահեն ձևակերպմանը։

«Մեր կազմակերպության փորձը՝ տեղահանված ընտանիքներին հոգեբանական և սոցիալական աջակցություն տրամադրելու ուղղությամբ, թույլ է տալիս վերջիններիս առավել ակտիվ ներգրավվել այս գործընթացում։ Մենք կարևորում ենք այս նախաձեռնությունը, քանի որ այն հնարավորություն կտա ոչ միայն  զարգացնել տեղահանված անձանց կարողությունները, այլ նաև  խթանել սեփական իրավունքների իրացումն ու քաղաքացիական ակտիվ գիտակցության ձևավորումը՝  ի նպաստ համայնքահեն նախաձեռնությունների իրականացման»,- նշել է «Կանանի» սոցիալ-հոգեբանական կենտրոն ՀԿ-ի տնօրեն Քրիստինա Բաղդասարյանը։

Յուրաքանչյուր խորհուրդ ունի նաև ֆինանսական աջակցություն ստանալու հնարավորություն, որը նախատեսված է տարբեր նախաձեռնություններ իրականացնելու և համայնքային խնդիրները հասցեագրելու համար։ Խորհուրդները գործելու են երկու տարի ժամկետով, անդամակցությունը կամավոր է և նախատեսված է մեկ տարվա համար, իսկ գործունեությունը պետք է իրականացվի քաղաքականապես չեզոք սկզբունքով։

Ծրագիրը հոգում է նաև ճանապարհածախսի փոխհատուցումը, ինչի շնորհիվ հնարավոր է մասնակցել հանդիպումներին նաև այն դեպքում, երբ մասնակիցները բնակվում են նշված համայնքներից դուրս։

«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի և Քըմիթ Գլոբըլ կազմակերպության կողմից: Ծրագիրն ուղղված է Լեռնային Ղարաբաղի փախստականների աջակցմանն ու հզորացմանը՝ նրանց իրավունքների մասին գիտելիքի և իրազեկվածության բարձրացման, նրանց համար նախատեսված ծառայությունների և հնարավորությունների մասին տեղեկատվության հասանելիության ապահովման միջոցով։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 6Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց «Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններինՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ«Ժողովուրդ». ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ քրեական հեղինակությունների հետ նույն խցերում«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս
Ամենադիտված