Գերմանիան հայտարարել է ռուսների համար վիզային ռեժիմը խստացնելու մտադրության մասին
Գերմանիայի կառավարությունը մտադիր է խստացնել Ռուսաստանի քաղաքացիներին Շենգենյան համաձայնագրի երկրներ մեկնելու համար վիզաներ տրամադրելու սահմանափակումները՝ Եվրամիության (ԵՄ) կողմից սահմանված նոր պատժամիջոցների փաթեթի շրջանակներում, հաղորդում է DPA գործակալությունը։
Լրագրողների տվյալներով՝ Գերմանիան պատրաստել է փաստաթուղթ, որով կոչ է անում իրականացնել Եվրահանձնաժողովի 2022 թվականին հրապարակված առաջարկությունները։ Դրանք ներառում են ռուսներին եվրոպական երկրներ զբոսաշրջային ուղևորությունների համար վիզաներ տրամադրելու էական սահմանափակումներ։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից