ԵՄ-ում քննարկվում է ռուսների համար շենգենյան վիզաների սահմանափակումների խստացում
Աշխարհ
Եվրոպական միությունում դիտարկվում է ռուսաստանցիների համար շենգենյան վիզաների տրամադրման նոր սահմանափակումներ ներդնելու հնարավորությունը։ Չեխ Եվրախորհրդարանի պատգամավոր Տոմաշ Զդեխովսկին «Известия»-ի հետ զրույցում նշել է, որ թեև ռուսներին մուտքի ամբողջական արգելք սահմանելը քիչ հավանական է, սակայն կարող են սահմանվել քվոտաներ, երկարացվել փաստաթղթերի մշակման ժամկետները և բարձրացվել տուրքերը։
Զդեխովսկու խոսքով՝ Հարավային Եվրոպայի երկրները, որոնք մեծապես ապավինում են զբոսաշրջությանը, չեն աջակցում խիստ սահմանափակումների գաղափարին։ Նույն դիրքորոշումն ունեն նաև Գերմանիան և Ֆրանսիան։ Իսկ Բալթյան երկրները, Լեհաստանն ու Ֆինլանդիան, հակառակը, հանդես են գալիս ռուսաստանցիների մուտքի առավել կոշտ սահմանափակման օգտին։
Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆերնան Կարտհայզերը հավելել է, որ նույնիսկ ամբողջական արգելքի ռիսկ գոյություն ունի։ Նրա խոսքով՝ ներկայիս միջազգային մթնոլորտը «հաճախ ոչ ռացիոնալ և հիստերիկ» է, ուստի չեն բացառվում նաև «անհեթեթ և անարդարացի որոշումներ»։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից