Քաղաքապետարանի կազմակերպած տարեցների ներգնա շրջագայության հերթական ուղղությունը Գառնի-Գեղարդն էր
Հասարակություն
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության նախաձեռնած տարեցների ներգնա շրջագայությունների ծրագրի հերթական ուղղությունը Գառնին ու Գեղարդն էին։
«Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մեր տատիկներն ու պապիկներն այցելեցին պատմամշակութային կարևոր վայրեր, ունեցան գեղեցիկ ու հիշարժան օր, ձեռք բերեցին նոր ծանոթություններ և վարչության պետ Գևորգ Ղարիբյանի հետ քննարկեցին իրենց խնդիրները:
Այս տարվա ընթացքում նախատեսվում է իրականացնել 55 շրջագայություն՝ շուրջ 9 ուղղություններով, որոնցում կներառվի 1100 տարեց»,- նշվում է հաղորդագրությունում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն