Օրբանը կոչ է արել Ֆոն դեր Լյայենին լքել պաշտոնը և հեռանալ Բրյուսելից
Քաղաքական
Վենգրիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կոշտ քննադատել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի քաղաքականությունը՝ հայտարարելով, որ նրա կուրսը «Եվրամիությանը տանում է կործանման»։ Օրբանի խոսքերը հրապարակել է Վենգրիայի միջազգային կապերի և հաղորդակցության հարցերով պետական քարտուղար Զոլտան Կովաչը՝ սոցիալական ցանց X-ում։
«Ժամանակն է վերանայել բոլոր կարևոր հարցերը․ ԵՄ-ն ֆոն դեր Լյայենի ղեկավարությամբ գլորվում է անդունդ։ Նա պետք է հավաքի ճամպրուկները և Բրյուսելը թողնի նրանց, ովքեր կկարողանան վարել արդյունավետ քաղաքականություն», — նշել է Օրբանը։
Վենգրիայի վարչապետը նախկինում ևս հայտարարել էր, որ ֆոն դեր Լյայենը պետք է հրաժարվի պաշտոնից իր «միլիտարիստական դիրքորոշման» պատճառով՝ ընդգծելով, որ նա սպառնացել է ֆինանսավորման կրճատմամբ այն երկրներին, որոնք չեն աջակցում Բրյուսելի քաղաքականությանը։ Սեպտեմբերի 10-ին ֆոն դեր Լյայենը առաջարկել էր արտաքին քաղաքական որոշումների ընդունման համար ԵՄ-ում չեղարկել միաձայնության կանոնը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)