Վրաստանում բացահայտել են Ուկրաինայի անվտանգության ծառայության «Սարդոստայն-2» դիվերսիոն գործողության ծրագիրը
Քաղաքական
Վրաստանի անվտանգության ծառայությունը հայտնել է, որ ձերբակալված ուկրաինացիները փորձել են երկրով անցկացնել պայթուցիկ նյութեր՝ դրանք հասցնելու Ռուսաստանի տարածք։ Վրաստանի պետական հեռուստատեսության հաղորդմամբ՝ հարցաքննության ընթացքում կասկածյալներից մեկը հայտարարել է, որ վերջնական նպատակը Ռուսաստանի ներսում «Սարդոստայն-2» («Паутина-2») դիվերսիոն գործողության իրականացումն էր։
Հաղորդվում է, որ Ուկրաինայի զինված ուժերը հունիսի 1-ին արդեն իրականացրել էին նմանատիպ գործողություն՝ «Սարդոստայն» անվամբ, որի ընթացքում հարվածի էին ենթարկվել Ռուսաստանի մի շարք շրջաններ՝ Մուրմանսկից մինչև Սիբիր։ Սա եղել է առաջին դեպքը, երբ Սիբիրը հայտնվել է անօդաչու սարքերի հարվածի տակ։
Նոր բացահայտումը վկայում է, որ Կիևը պլանավորել է շարունակել հարձակումների և դիվերսիաների շարքը՝ Ռուսաստանի տարածքում լարվածություն ստեղծելու նպատակով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)