Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ» «Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում «Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց «Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններին ՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ «Ժողովուրդ». ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ քրեական հեղինակությունների հետ նույն խցերում «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին Գերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերել 

Հայ-ադրբեջանական բանակցություններն ընթացել և ընթանում են Հայաստանի նկատմամբ ուժի և դրա սպառնալիքի կիրառման պայմաններում. Լիլիթ Գալստյան

Քաղաքական

Որքան էլ իշխանական քարոզչամեքենան այն պատմական և շրջադարձային համարի, տնտեսական վերելքի և ապաշրջափակման մասին քաղաքական գովազդներ տիրաժավորի, վաշինգտոնյան համաձայնություններն իրական խաղաղության հետ աղերս չունեն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12–ին, ԱԺ-ում  իր ելույթի ժամանակ ասաց Լիլիթ Գալստյանը։

Նրա խոսքով՝ պայմանագրի դրույթները չեն անդրադառնում հակամարտության իրական էությանն ու հետևանքներին, անվտանգային, քաղաքական, տնտեսական ու իրավական բազմաթիվ սպառնալիքներ են բովանդակում։

Մասնավորապես՝ շրջանցում ենկայուն խաղաղության համար առանցքային ներքոհիշյալ խնդիրները․

  • Միջազգային անվտանգության երաշխիքներով ամրագրված՝Արցախահայության հավաքական վերադարձի իրավունքը,
  • Հայ ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց անվերապահ ազատ արձակումը,
  • Հայաստանի տարածքներն օկուպացրած Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերումը,
  • Տարածաշրջանայինհաղորդակցությունների ապաշրջափակման սկզբունքները։

Մի քանի կարևոր նկատառում․

1․ Իշխանության կողմից դարակազմիկ որակվող խաղաղության ողջ փիլիսոփայությունը կառուցված է «Արցախի էջը փակված է» ապազգային, ոչ բարոյական և ոչ լեգիտիմ կոնցեպտի վրա։ Մինչդեռ վարչախումբը չունինմանաբովանդակ համաձայնագիր ստորագրելու  քաղաքական և բարոյական լեգիտիմություն, քանի որ Ազգային Ժողովի կողմից վավերացված և ուժի մեջ գտնվող կառավարությանծրագրով  բանակցային այլ հանձնառություն է ամրագրվել, իսկՀայաստանը ստանձնել է Արցախի անվտանգության պաշտպանության երաշխավորությունը։

2․ Դե ֆակտո, Հայաստանն այսպիսով ոչ միայն լեգիտիմացնում է միջազգային դատական ատյանների որոշումներովամրագրված, Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը, պատերազմական հանցագործություններն ու Արցախիէթնիկ զտումը, այլև դառնում է հանցակից։

3․ Հայ-ադրբեջանական բանակցություններն ընթացել և ընթանում են Հայաստանի նկատմամբ ուժի և դրա սպառնալիքի կիրառման պայմաններում, ինչը հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը և «Միջազգային պայմանագրերի մասին» Վիեննայի 1969թ․ կոնվենցիային։ Այս հիմքով ևս դրանք կորցնում են իրենց լեգիտիմությունը։

4․ Որոնք են երաշխիքները, որնոյեմբերի 9-ի  համաձայնագրի  բոլոր հանձնառությունները դրժած և  ի շահ իրեն օգտագործած Ադրբեջանը կհարգի նոր համաձայնությունները։ 

5․ Արդյոք կարելի՞ է վստահել թղթին և Ալիևին, երբ Վաշինգտոնից ընդամենը մեկ օր անց՝ խախտելով  ձեռք բերած պայմանավորվածությունները, նա նոր պահանջներ է առաջ քաշում՝ այդ թվում Սահմանադրության փոփոխության հարցը։

6․ Արդյոք Ադրբեջանն իրապե՞ս անկեղծ է խաղաղության իր ձգտումներում։

Իհարկե՝ ոչ։ Նա սպառազինվում է, հզորացնում ռազմական կարողականությունները,  շարունակում է ՀՀ տարածքների /210 քառ/կմ/ օկուպացիան,   Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ ատելության խոսքի տարածումը, իրականացնում է Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման պետական քաղաքականություն, շինծու դատական գործընթացներով կեղեքում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ու պատանդառված  անձանց,  մերժում է արցախցիների  հավաքական վերադառնալու իրավունքը: Ի դեպ, Վերադարձի իրավունքին  քամահրանքով վերաբերող քպ-ականներ, այս իրավունքը շարունակում է միջազգային իրավունքի մաս կազմել, հնչում է տարբեր հարթակներից և այդ հարցի վերջին բարձրաձայնողներիցմեկն էլ  վերջերս Հայաստան այցելած ՄԲ պետնախարար Սթիվեն Դաութին էր: Պարզապես դուք այդ կամքն ու ու համոզումը չունեք:

7․ Ադրբեջանը չի դադարեցնում ՀՀ տարածքների նկատմամբ հավակնությունները։ «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը զավթողական կոնցեպտ է՝ որն այս պահին էլ շարունկում է ներառվածլինել ադրբեջանական տեղակատվական, կրթական և հանրային համակարգերում։ «Սյունիքը Ադրբեջանից  խլված տարածք է», ահա Ալիևի հետվաշինգտոնյան հայտարարություններից ևս մեկը:   Սիրելի հայրենակիցներ, մեծագույն հակակրանքով եմ Ալիևից մեջբերումներ կատարում, բայց ստիպված եմ,  որովհետև քպ-ական քարոզչամեքենան ու Փաշինյանն այլ պատկեր են փոխանցում: Ըստ Փաշինյանի դեռ փոխադարձաբար հողեր ունենք տալու: Բայց մինչև հիմա միայն Հայաստանից են տարել:

8․ Վարչախումբն իր բոլոր զիջումները բացատրում է այլընտրանքի բացակայությամբ, մինչդեռ իբրև բաղձալի խաղաղություն մատուցվող փաստաթուղթն իրականում խաբկանք է՝  վարչախմբի քաղաքական և դիվանագիտական պարտությունների արտացոլանքը, հայ ժողովրդի կենսական շահերըպաշտպանելու անունակությունը։

9․ «Համաձայնագիրն արտահայտում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններ կառուցելու Ադրբեջանի տեսլականը», հայտարարել է Ալիևը, իսկ, թե հայկական կողմի որ առաջարկությունն է տեղ գտել, այդպես էլ այս հարցին Փաշինյանը չտասխանեց։

10․ Ադրբեջանի տևական  պահանջի և Հայաստանի իշխանությունների հերթական զիջման  արդյունք է նաև  ԵԱՀԿ Մինսկի խմբի  լուծարումը։ Փոխարենը չի առաջարկվում միջազգային այլընտրանքային որևէ հարթակ։ Ըստ էության Հայաստանը չի պաշտպանում Շվեյցարական բանակցային նոր հարթակի առաջարկը, ինչը թույլ կտա բանակցել Վերադարձի իրավունքի  և անվտանգային այլ հարցերի շուրջ։

11․ Հայաստանի իշխանությունների խոստացած «անխոչընդոտ» տրանսպորտային հաղորդակցության նախագիծը (TRIPP) խոցելի է դարձնում ՀՀ տարածքային ամբողջականությունն ու իրավազորությունը։

12․ Հրապարակված փաստաթղթերում առկա բազմաթիվ անորոշություններն ու  ոչ հստակ ձևակերպումները տասնյակ հարցեր են առաջացնում, որոնցմանրամասները գաղտնի են պահվում կամ չկան, այսպես՝

ա. Ի՞նչ պայմաններով և ի՞նչ ժամկետով է տրվելու Մեղրիով անցող ադրբեջանցիների համար անխոչընդոտ ճանապարհի կառավարման և շահագործման  իրավունքը։

բ. Իրավական ի՞նչ ռեժիմ և կարգավորումներ է այն ենթադրում․ՀՀ լիարժեք իրավազորությու՞ն, պետական ծառայությունների ազա՞տ գործունեություն, թե՞ այլ։

գ. Ինչպե՞ս է արտահայտվելու փոխադարձության սկզբունքը։

13․ Պաշտոնական Հայաստանը մերժում է, մինչդեռ Ադրբեջանը համառորեն ՄԻՋԱՆՑՔ բառն է օգտագործում, նաև հայր Ալիևի անունով կոչելու պահանջ հնչեցնում։ Այս օրերի ևս մեկ հայտարարություն՝ «Ուզենան, թե՝ ոչ, մենք իրականացնելու ենք Զանգեզուրի միջանցքը»։ 14․ Եթե Թուրքիայի շահագրգռությունը սոսկ կոմունիկացիաների ապաշրջափակումն է, ապա ինչո՞ւթողած Կարս-Գյումրի երկաթուղին, Սյունիքը շրջանցող Կարս-Իգդիր-Դիլիջու երկաթգիծն է  կառուցում Բաքու հասնելու համար։

15․ Վաշինգտոնյան փաստաթղթերը չեն բովանդակում Հայաստանի  նկատմամբ  անվտանգային երաշխիքներ և հանձնառություններ։Իսկ ԱՄՆ նախագահի ստորագրությունը  իրավական և այլ պատասխանատվություն չի ենթադրում։

16․ Երրորդ կողմի ուժերի տեղակայման արգելքովսահմանափակում է  Հայաստանի անվտանգային ինքնիշխանությունը։

17․ Ակնհայտ անորոշություններն ու  ապագային թողնված պայմանավորվածությունների մեծ ծավալները  մեծացնում են մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական բախումների հավանականությունը։ Բացառելի չէ, որ  տարածաշրջանային նոր՝ աշխարհաքաղաքական  հնարավոր հակամարտության պարագայում,Հայաստանը վերածվելու է   հակամարտության խաչմերուկի՝ներքաշվելով աշխարհաքաղաքականհակամարտության մեջ։ Սիրելի հայրենակիցներ, տնտեսական, իրավական և այլ մարտահրավերների մասին կխոսեն գործընկերներս։ 

Մինչ այդ արձանագրենք,

  • Հռչակագիրն ու նախաստորագրված համաձայանգիրը պարունակում են Հայաստանի համար լրջագույն անվտանգային սպառնալիքներ և անհստակ կարգավորումներ։Չափելի մեխանիզմների բացակայությունը ոչ միայն չիապահովում կայունություն, այլև նոր պատերազմի և անկայունության աղբյուր է։
  • Ցեղասպանական հանցագործությունների արդյունքում ձևավորված ստատուս քվոն չի կարող հանգեցնել կայուն խաղաղության։
  • Բաքուն հասել է և հասնում է իր բոլոր քաղաքական նպատակներին, որովհետև գոյություն ունի աքսեոմատիկ քաղաքագիտական ճշմարտություն․ պարտվածը չի կարող շահեկան բանակցող լինել։
  • Որովհետև պատերազմ բերողը չի կարող խաղաղություն բերել։ Քաղաքական մեծամասնություն, փորձեք անկեղծ լինել հասարակության հետ․պարտության տվյալ փուլում հաստատուած զինադադարը որպես խաղաղություն ներկայացնելն ու   խաղաղության բառի ներքո երկրի ապագան հանուն սեփական իշխանության աՃուրդի հանելը մեղմ ասած ազնիվ չէ։ Սիրելի հայրենակիցներ, մենք՝  ինչպես բոլոր բանական մարդիկ և քաղաքական ուժերը, դեմ ենք պատերազմին։

Մենք դեմ չենք տարածաշրջանում խաղաղության հաստատմանն միջազգային ջանքերին։ Սակայն արդար, կայուն և երկարատև խաղաղությունը ոչ թե շարունակական զիջումներով է հաստատվում, այլ ամբողջական և արժանապատիվ լուծումներով, ինչի կամքը,  կարողությունն ու պատկերացումներըիշխող քաղաքական ուժը չունի»- իր ելույթում ասաց Գալստյանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց «Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններինՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ«Ժողովուրդ». ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ քրեական հեղինակությունների հետ նույն խցերում«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներ
Ամենադիտված