Զախարովան՝ «Թրամփի ուղու» մասին․ «Անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք լրացուցիչ գործոններ»
Քաղաքական
Ռուսաստանն ակնկալում է շարունակել երկխոսությունը Հայաստանի հետ՝ հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ վերջնական պատկերացում չկա, թե ինչպես է գործնականում աշխատելու այս երթուղին, մանրամասներին ծանոթանալուց հետո Մոսկվան իր դիրքորոշումը կհայտնի։
«Անհրաժեշտ է նաև հաշվի առնել մի շարք լրացուցիչ գործոններ. Հայաստանը ԵԱՏՄ միասնական մաքսային տարածքի մաս է կազմում, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր ձեռնարկությունը՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունն է կառավարում Հայաստանի երկաթուղային ցանցերը, իսկ ռուս սահմանապահները պահպանում են սահմանը այն տարածքում, որտեղ նախատեսվում է անցնել նշված երթուղին», - նշել է Զախարովան։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)