Երևանը և Բաքուն խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրեն այնպես, որ բխի նաև Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի շահերից. Զարախովա
Քաղաքական
Բաքուն և Երևանը, ինչպես իրենք են նշել, շատ անելիքներ ունեն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։
«Մասնավորապես, (անհրաժեշտ է - խմբ.) հաղթահարել մնացած տարաձայնությունները, ստորագրել խաղաղության պայմանագիր, արդարացի հիմունքներով ավարտել սահմանի սահմանազատումը և սահմանագծումը, ապաշրջափակել տրանսպորտային հաղորդակցությունները և դա անել այնպես, որ բխի երկու երկրների, ինչպես նաև տարածաշրջանի քաղաքականապես և տնտեսապես ամենամեծ հարևանների շահերից։ Դրանց թվում են Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան», - ուրբաթ օրը ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)