Թրամփը քննադատել է Զելենսկուն՝ բանակցություններին դանդաղ համաձայնելու համար
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին «չափազանց արագ» չի համաձայնել բանակցություններին՝ հակամարտության կարգավորման հարցում։ Թրամփը շեշտել է, որ խաղաղության գործընթացին անհրաժեշտ է երկու կողմի պատրաստակամություն, իսկ ներկայումս կողմերը հերթով հրաժարվում են երկխոսությունից։
«Երբ Պուտինը պատրաստ է բանակցել, Զելենսկին չի ցանկանում, իսկ հիմա Զելենսկին է պատրաստ, բայց Պուտինը՝ ոչ այնքան», — ասել է նա՝ ընդգծելով իրավիճակի անկայունությունը։
Ավելի վաղ Թրամփը հիասթափություն էր հայտնել Ուկրաինայում հակամարտության կարգավորման դանդաղ տեմպերից՝ նշելով, որ կողմերի միջև մնացած թշնամանքն է խոչընդոտում խաղաղ գործընթացին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)