Կիրկորովը պատմել է իր անսովոր հոբբիի մասին
Հասարակություն
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովը «Пятый канал»-ին տված հարցազրույցում պատմել է, որ տարիներ շարունակ հավաքում է ռեստորանների մենյուներ։ Երգչի խոսքով՝ սա դարձել է իր յուրօրինակ ֆետիշը։
Նա նշել է, որ հատկապես սիրում է գեղեցիկ և անսովոր ձևավորմամբ մենյուներ։ Մի անգամ արտերկրում ճաշելիս նա հարցրել է, թե կարող է վերցնել իր աչքը գայթակղած մենյուն, ինչից հետո իր հավաքածուն սկսել է արագորեն համալրվել։
Հիշեցնենք, որ վերջերս Ալլա Պուգաչովան պատմել էր, որ Կիրկորովի հետ ամուսնացել է նրա մոր խնդրանքով՝ նպատակ ունենալով օգնել երգչի կարիերային։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)